|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լոնդոնի «Արսենալ»-ը նպատակ ունի Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտով: Այս մասին գրում է Metro-ն:
«Զինագործներն» ուզում են Կլույվերտի համար «Ռոմա»-ին տալ 15 միլիոն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Գործարքը կարող է իրականություն դառնալ, քանի որ Մխիթարյանի գործակալը` Ռայոլան, նաև Կլույվերտի գործակալն է:
Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի: