|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները. այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ եվրոպական ԶԼՄ-ներին հղումով։
Մասնավորապես, վերոհիշյալ հաստատությունների սեփականատերերին թույլ են տվել աշխատել պայմանով, որ այցելուները կտեղավորվեն միմյանցից առնվազն 1 մ հեռավորության վրա:
Բացի այդ, Դանիայում պարտադիր չէ դիմակ կրելը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկրում բացվել են մանկապարտեզներն ու դպրոցները, աշխատում են նաև գեղեցկության սրահները: Հավանաբար, հունիսին կբացվեն կինոթատրոնները, կենդանաբանական այգիներն ու թանգարանները:
Նշենք՝ Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 11 000 և մահվան մոտ 550 դեպք: