|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի խորհրդարանը օրենք է ընդունել Իսրայելին հակազդելու համար, որն իրենից ենթադրում է Երուսաղեմում վիրտուալ դեսպանատան ստեղծում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատգամավորները խորհրդարանի բաց քննարկման ժամանակ համաձայնվել են օրենքի բոլոր դրույթներին՝ հակազդելու «սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին»։ Պատգամավորները պարտավորեցրել են երկրի ԱԳՆ-ին ստեղծել վիրտուալ Իրանից դեսպանատուն Երուսաղեմում, որպես Պաղեստինի մայրաքաղաք։
Իրանի ԱԳՆ-ից նաև պահանջվում է Պաղեստինում անցկացնել «հանրաքվե»։
Նշենք, որ որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման քայլ, Պաղեստինը պահանջում է վերականգնել մինչև 1967 թվականը գործած սահմանագծերը։ Իսրայելը հրաժարվում է այդ առաջարկից, և ավելին, հրաժարվում է կիսել Երուսաղեմը արաբների հետ՝ այն հռչակելով Իսրայելի մայրաքաղաք։