|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարության, իր բնորոշմամբ, հակազգային քայլերի, թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող վտանգավոր գործընթացների, ինչպես նաև այդ ամենի դեմ իր կողմից իրականացվելիք գործողությունների մասին։ Նարեկ Մալյանը կոչ է արել նաև հասարակական-քաղաքական ուժերին՝ միանալ այդ գործողություններին և կասեցնել հիշյալ վտանգավոր գործընթացները։
Ավելի վաղ Նարեկ Մալյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում ներկայացրել էր մի շարք փաստեր և իրողություններ հիշյալ թեմայի վերաբերյալ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.