|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը: