|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին անգլիական «Տոտենհեմ»-ից ռեկորդային 101 միլիոն եվրոյի դիմաց: Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 18 խաղի: