|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանական իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից վերաբացել դպրոցները. այս մասին հայտարարել է իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք որոշում ենք ընդունել մայիսի 16-ից բացել բոլոր դպրոցները՝ պահպանելով բժշկական բոլոր կարգադրությունները, սակայն այնտեղ աշակերտների ներկայությունը պարտադիր չի լինի», - իրանական IRINN հեռուստաընկերության եթերում հայտնել է Ռաբիին։
Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ հայտարարվել էր կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, մինչ օրս գրանցվել է վարակման 107.6 հազար դեպք, որից 6640-ը մահվան ելքով։
Իրականացված առաջին միջոցառումներից էր նաև դպրոցների և ուսումնական հաստատությունների փակումը։