|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տեղատարափ անձրևներից լրջորեն տուժել են Վրաստանի արևելյան Կախեթի մարզի 20 գյուղերի բնակիչները. այս մասին գրում է -ը՝ նշելով, որ ջրածածկ է եղել 15 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք. հայտնում է Yerkir.am-ը։
Միևնույն ժամանակ վնասվել են նաև ավտոճանապարհներ, ջուրը լցվել է տների նկուղներն ու առաջին հարկերն ու ոչնչացրել պարենի պաշարները։
Ափերից դուրս են եկել Կաբալի և Դուրուջի գետերը, հարյուրավոր ընտանիքներ զրկվել են բերքից։ Վնասվել են նաև խաղողի այգիները։
Տեղի իշխանությունները ձևավորում են հատուկ կոմիտեներ, որոնք կզբաղվեն վնասի չափի գնահատմամբ։