|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին: Տեղում քննարկվել են շինարարական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման ժամանակ արծարծվել են COVID-19 վարակով ընդունված պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր: