|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից տառացիորեն րոպեներ առաջ 168.am-ը տեղեկատվություն ստացավ, որ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան պողոտայում հանդիպում է կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ։
Մեր աղբյուրի պնդմամբ, ով լսել է նրանց խոսակցությունից դրվագներ, Հովհաննես Մովսիսյանն Ալեն Սիմոնյանից աջակցություն է խնդրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Քննարկման թեման, ըստ մեզ հասած տեղեկությունների, եղել է իշխանության վարկանիշային անկման խնդիրը։ Քանի որ լուսանկար կամ տեսանյութ չունեինք, մենք չհրապարակեցինք լուրը, սակայն այժմ կարծես թե հաստատվում է լուրը, որ դեպքի պահին Ալեն Սիմոնյանի հետ եղել է Հովհաննես Մովսիսյանը։