|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին տեղեկացրին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված):
Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով և հարյուր հազար դրամ որպես Ցեղասպանությունը վերապրած:
Երբ 2013 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Արմենպրես»-ն սկսեց «Ականատեսը» հատուկ նախագիծը, Հայաստանում բնակվում էր վերապրած 40 անձ: