|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը երկրպագուներին տոն կնվիրեն օնլայն ելույթով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:
Համերգն ուղիղ կհեռարձակվի ապրիլի 20-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացված քաղաքացիների առօրյան: Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: