|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 13-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, երկու փլուզման, մեկ որոնողափրկարարական, մեկ ջրահեղձման դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 9-ը փորձ, ինչպես նաև 64 կենցաղային կանչ. տուժել է 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Արձանագրվել է թունավորման չորս դեպք. տուժել է յոթ քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց: