|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքի թվային մեդիաների կենտրոնը արձանագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու նրանց կողմնակիցների աքաունթների թվի մեծացում սոցցանցերում: Ըստ իրաքցի մասնագետների` այդ ընդլայնումը հատկապես նկատելի է «Ֆեսբուք»-ում. տեղեկացնում է yerkir.am-ը` Al-Masdar News գործակալությանը հղումով:
Կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊ-ականների ակտիվացումը տեղի է ունեցել վերջին ամիսներին` կորոնավիրուսի համավարակի ֆոնին, և պայմանավորված է ծայրահեղական բովանդակությամբ գրառումները ջնջելու պահանջին «Ֆեյսբուք»-ի աջակցման ծառայության ուշ արձագանքով:
«ԻՊ անդամները և նրանց աջակիցները, օգտվելով այդ հնարավորությունից, սկսեցին ակտիվորեն նոր էջեր բացել և ակտիվացնել հին աքաունթները, նաև հրապարակել ու քարոզել իրենց ծայրահեղական գաղափարախոսությունը պլատֆորմի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրաքի թվային մեդիաների կենտրոնը օգտատերերին խորհուրդ է տալիս չշփվել այդ էջերի հետ և համապատասխան համակարգված ջանքերով դիմակայել սոցցանցերում ծայրահեղականության տարածմանը: