|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի և պատժամիջոցների դեմ պայքարին, իրանցիները ոչ մի րոպե ձեռքները ծալած չեն նստելու՝ հանուն երկրի զարգացման և կշարունակեն հետևել առողջապահության կանոններին. հայտնում է Regnum-ը։
Ապրիլի 16-ին, ելույթ ունենալով ջրամատակարարման և էներգետիկ ոլորտում մի շարք խոշոր ծրագրերի բացման արարողությանը, Հասան Ռոհանին նշել էր. «Այս ծրագրերի գործարկումը միայն էներգետիկ ոլորտում իր մեջ տեղեկատվություն է պարունակում այն բանի մասին, որ բոլորը ջանասիրաբար աշխատում են իսլամական Իրանի զարգացման համար»։
Ռոհանին հավելել էր, որ իրանցի ժողովուրդը պետք է իմանա, որ այս տարի ծանր տարի է լինելու, քանի որ երկիրը պայքարում է երկու վիրուսի դեմ՝ պատժամիջոցների և կորոնավիրուսի, և կանեն ամեն հնարավորը, որ մարդիկ լավ ապրեն։