|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել , (կամ էլ Փաշինյանը հրապարակել է հերթական անստորագիր հեղինակային հոդվածը) ըստ որի դժվար պահին թիկունքից հասցված հարվածները չեն ներվելու, եթե անգամ իրավական հետևանքներ չունենան:
Հիմա ինձ մի հարց է հուզում, եթե մի երևույթ նույնիսկ իրավական հետևանք չունի, ի՞նչ առումով չի ներվելու: Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞։
Ի վերջո, ի՞նչ նկատի ունի «անանուն» հոդվածագիրը ոչ իրավական հետևանքներ ասելով` վենդետա, իշխանական պարսավանք`ֆեյքաբանակների լայնածավալ ու անողոք հարձակումների տեսքով, թե ֆիզիկական հաշվեհարդար` վարչապետի սիրելի պատերին ծեփել, ասֆալտին փռել ձևաչափով:
Այսինքն, եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով- որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստոցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդարը, թե հոդվածագիրը այլ բան նկատի ուներ»: