|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»։