|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի մոտ հազար քաղաքացի հրաժարվել է կոմունալ վճարների արտոնությունից. նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի Էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման հարցերի կարգավորման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան, հայտնում է Yerkir.am-ը՝ newsgeorgia.ge-ին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է, որ այս պահի դրությամբ գրեթե հազար քաղաքացի սոցիալական պատասխանատվություն է ցուցաբերել ու հրաժարվել է կառավարական աջակցությունից, քանի որ դրա կարիքը չունեն: Նրա կարծիքով՝ սա գովելի քայլ է, որ հնարավորություն է տալիս խնայել պետական միջոցները ու հնարավորություն տալիս կառավարությանը՝ դրանք ծախսել առավել կարևոր միջոցառումների վրա:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել պետական բյուջեից ֆինանսավորել մարտ, ապրիլ ու մայիս ամիսների կոմունալ վճարները: Արտոնությունը մոտ 1,2 մլն ընտանիքի համար է։