|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ոչ սննդային մի քանի օբյեկտներից աշխատողներին չվարձատրվող արձակուրդի է ուղարկել:
Նույն աղբյուրների փոխանցմամբ` նախորդ ամիս վերոնշյալ օբյեկտների աշխատողները ստացել են կես ամսվա աշխատավարձ ու ամսի 16-ից մնացել անգործ: Մինչդեռ այս օրերին Գ. Ծառուկյանը բարեգործական ակտիվ աշխատանքներ է իրականացնում` մոռանալով բարեգութ գտնվել նախ սեփական աշխատողների նկատմամբ:
Թեպետ սրանով պարոն Ծառուկյանը փաստեց, որ իսկապես իր խոսքը գործ է: Չէ որ նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա»: Արդյունքում ոչ նա տվեց, ոչ պետությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։