|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի Արաբական Հանրապետությունը օգնության համար դիմել է ՌԴ-ին՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Սիրիայի դեսպանատունը։
Դեսպան Ռիադ Հադդադը նշել է, որ պաշտոնական Դամասոկսը խնդրել է տրամադրել կորոնավիրուսի հայտնաբերման սարքավորումներ, պաշտպանիչ համազգեստ և անալիզներ ու հետազոտություններ անելու սարքավորումներ։
Նշենք, որ Սիրիայում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 19 դեպք՝ 2 մահվան ելքով։