|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանում 11 ազգային փոքրամասնություն կա․ եզդիների Նոր տարին, օրինակ, ապրիլի 15-ին է, ասորիներինը՝ ապրիլի 1-ին․ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ՝ ազգությամբ եզդի, Ռուստամ Բաքոյանը՝ հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ազգային փոքրամասնություններին տրամադրել լրացուցիչ 4 օր չվճարվող արձակուրդ՝ իրենց ազգային տոները, հիշատակի օրերը նշելու համար։
Նա հիմնավորեց, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում՝ անկախությունից հետո, նվազել են և այս լրացումը կատարում են, որպեսզի պայմաններ ստեղծեն նրանց համար մնալու և ավելի մոտ գտնվելու իրենց ինքնությանը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկեց նույն օրինագծով ազգային փոքրամասնություններին ավելացնել նաև կրոնական փոքրամասնությունները՝ այդպիսով շահառուների թիվը հասցնելով ՀՀ բնակչության 3 տոկոսին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն առաջարկեց նաև, որ այդ 4 օրը չլինի անընդմեջ և յուրաքանչյուր ազատ օրվա համար գործատուն իրավունք ունենա պահանջելու գրավոր հիմնավորում՝ ի՞նչ տոնի մասին է խոսքը և ինչո՞ւ է ուզում արձակուրդը։
Օրինագծի հեղինակը չառարկեց։
Հանգեցին պայմանավորվածության, որ սա կվերաբերի նաև օտարերկրացի այն աշխատակիցներին, որոնք աշխատում են Հայաստանում։
Գլխադասային հանձնաժողովն օրինագիծը ընդունեց և ուղարկեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
Մանրամասն՝ տեսանյութում․