|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ամերիկացի գիտնականները հրապարակել են ամբողջ աշխարհում մոլեգնող SARS-CoV-2 կորոնավիրուսի լուսանկարները. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է դանիական Videnskab պարբերականը:
Անշուշտ, անզեն աչքով վիրուսը տեսնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներին հաջողվել է մանրադիտակի տակ լուսանկարներ անել, որոնցում երևում է, թե ինչպես է վիրուսը հարձակվում մարդկանց օրգանիզմի բջիջների վրա (կորոնավիրուսը լուսանկարներում ներկայացված է կարմիր, նարնջագույն, մանուշակագույն, դեղին գույներով):