|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոր տեսակի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձ է հղել. «ՌԻԱ-նովոստի» -ի փոխանցմամբ ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Հանգստյան շաբաթը, որը հայտարարվել էր ավելի վաղ, թույլ է տվել նվազեցնել ռիսկերը եւ ժամանակ շահել համաճարակի դեմ պայքարելու համար, սակայն դրա գագաթնակետը ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում, դեռեւս չի անցել: Մասնավորապես, Մոսկվայում իրավիճակը «բեկել» դեռ չի հաջողվել, չնայած ձեռնարկված միջոցներին»,- նշված է Պուտինի ուղերձում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի որոշմամբ՝ երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ: