|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
4 տարի առաջ այս օրն սկսվեց Ապրիլյան պատերազմը, ինչի առիթով վաղ առավոտից Եռաբլուր են այցելում զինվորականներ, հասարակական քաղաքական գործիչներ, ինչպես նաև քառօրյայի զոհերի հարազատները։
Հիշեցնենք՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: 4-օրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր. զոհվածների և սպանվածների տարբեր թվեր են շրջանառվում. հայկական կողմից՝ մինչև 110 զոհ, ադրբեջանականից՝ 2500: Ողջ պատերազմական գործողության ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Մասնավորապես, ՊԲ ջանքերով թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Արդեն ապրիլի 5-ին կողմերի միջև կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:
Yerkir.am-ն իրադարձություների զարգացմանն առաջարկում է հետևել ուղիղ հեռարձակմամբ.