|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Համապետական ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություններ են Արցախի ժողովրդի կյանքում և ևս մեկ քայլ երկրի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր յուրաքանչյուրս գիտակցում և զգում է պատասխանատվությունը պետականաշինության կարևորագույն փուլում:
«Այսօր քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի, հանուն մեր ապագայի: Այս ընտրությունները կարևոր քայլ են կառուցելու զարգացող և ժողովրդավարական երկիր:
Կարծում եմ՝ համապետական ընտրություններին մասնակից թեկնածուական բավականին մեծ կազմը խոսում է իրական ընտրության և այն մասին, որ հանրության մեջ կան տարբեր քաղաքական տեսակետներ և կարծիքներ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: