|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն են հայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պետությունների ղեկավարները անհանգստություն են հայտել աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների վերաբերյալ և միմյանց տեղեկացրել են՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում համաճարակին հակազդելու կանխարգելիչ միջոցառումների մասին: Քննարկվել են այդ ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխհամագործակցության հնարավորությունները», - ասված է հայտարարությունում: