|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հրազդանում կորոնավիրուսով վարակվածի մեկ հաստատված դեպք կա: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում եւ իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: