|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի դեպք: Վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Նրանց մեծ մասը ջերմություն չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Առողջահաության համաշխարհային կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ աշխարհում հիվանդությունը նոր թափ է հավաքում և կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 300 հազար է: