|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ, բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
«Ըստ Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ. հայտնում է Yerkir.am-ը։