|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ՝ մարտի 17-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացած 49-ամյա տղամարդը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից է եղել:
«Տղամարդը աշխատել է ԱԻՆ-ում՝ որպես Արմավիրում հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության գլխավոր մասնագետ»,- Yerkir.am-ին ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
Վերջինիս խոսքով՝ 49-ամյա տղամարդը առողջությունից չի դժգոհել:
Առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։