|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ ԿԲ-ն պետք է իջեցնի վարկերի տոկոսադրույքները
Տնտեսական ակտիվությունը խթանելու և ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել և իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը»: