|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ Թենեսի նահանգում երկու հողամրրիկի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 25-ի. գրում է BBC-ն՝ վկայակոչելով նահանգապետ Ուիլյամ Լիի խոսքերը, հայտնում է Yerkir.am-ը:
Բացի այդ՝ մի քանի մարդ անհետ կորած է համարվում:

Նահանգի խոշորագույն քաղաքում՝ Նեշվիլում, հողամրրիկը մեծ վնաս է հասցրել բնակիչների տներին և այլ շինությունների:
Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների՝ բնական աղետը տեղի է ունեցել կեսգիշերից հետո:

Դեպքի առթիվ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ նահանգ կայցելի: