|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, չի ցանկանում հետաձգել ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի տարածման ֆոնին. գրում է Independent-ը՝ միության գլխավոր քարտուղար Թեդոր Թեոդորիդիսի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Մենք չենք ցանկանում քննարկել առաջնությունը այլ ժամանակ, այլ երկրներ և քաղաքներ տեղափոխելու հնարավորությունը: Առայժմ վաղ է խոսել, թե ինչ կլինի 3-4 ամիս հետո»,- մասնավորապես շեշտել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջնության հոբելյանի առիթով այն կանցկացվի 12 երկրում՝ Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ռումինիա, Իռլանդիա, Դանիա, Իսպանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Նիդերլանդներ և Ադրբեջան:
Հիշեցնենք՝ օրերս լուրեր էին շրջանառվում, թե կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի նաև ԵՎՐՈ-2020-ը: