|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է լատինամերիկյան այս երկրի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպեսը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Twitter-ում։
«Այսօր մենք արդեն ունենք կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը»,-ասել է նա: Պաշտոնյայի խոսքով՝ պացիենտի վիճակը կայուն է, նա վիրուսի հարուցած հիվանդությունը «թեթեւ ձեւով» է տանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: