|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.
մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք»: