|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը Լենինի շքանշանով է պարգևատրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պարգևը հանձնել է կոմունիստական կուսակցության անդամ Յարոսլավ Լիստովը` Կարակասում տեղի ունեցած իմպերիալիզմի դեմ միջազգային երեկոյի ժամանակ, որին ներկա էր նաև Մադուրոն:
«Կոմունիստական կուսակցության անունից՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի 150-ամյակի տարում հանձնում ենք այս շքանշանը: Լենինն այն մարդն էր, ով առաջին անգամ սպառնալիքներ տեսավ իմպերիալիզմի մեջ և դրա դեմ պայքարի միջոցներ ստեղծեց: Պարգևատրում ենք և հույս հայտնում, որ նրա փորձը հաղթանակի գրավական կդառնա 2020 թվականին` Վենեսուելայի համար»,- ասել է Լիստովը:
«Շնորհակալություն»,- ռուսերենով պատասխանել է Մադուրոն: