|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ մեկ քառորդ միլիոն մարդ է տեղահանվել Սիրիայի հյուսիարևմտյան շրջանից՝ ընդդիմության խոշոր հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում բռնության սրման պատճառով: CNN-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հայտնում ՄԱԿ-ը:
«Բռնությունների պատճառով տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացել են իրենց տներից՝ փորձելով անվտանգ վայր գտնել: Դեկտեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 235 000 մարդ է տեղահանվել հյուսիսարևմտյան Սիրիայում»,- ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ սիրիական բանակը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, գրոհներ է իրականացնում Իդլիբի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ ավելի քան 3 մլն սիրիացի է բնակվում: