|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող զինված խմբավորումները Լիբիայում մարտեր վարելու համար կուղարկվեն Լիբիա: Ըստ Al Mayadeen հեռուստաընկերության՝ Թուրքիան պահանջել է կամավորների ցուցակ:
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և ռազմական խմբավորումների հետ համաձայնագիր ստորագրած Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն արդեն տևական ժամանակ է, ինչ մտածում է զորք ուղարկել Տրիպոլի: Նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունվարին օրակարգ կբերի այդ հարցը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է artigercek.com կայքը: