|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանում երեկ տեղի ունեցած բանակցությունների երրորդ փուլում իշխանությունն ու ընդդիմությունը բազմամանդատ ընտրական շրջանների վերաբերյալ համաձայնության չեն հասել: Այս մասին հանդիպման ավարտից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Ալիք Մեդիան։
Թալակվաձեի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը ներկայացրել են այն փաստարկները, որոնց պատճառով բազմամանդատ ընտրական շրջաններ ստեղծելու մասին նախաձեռնության իրականացումը, իշխանության կարծիքով, խնդիրներ կառաջացնի:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Գիորգի Վաշաձեի խոսքերով՝ հանդիպմանը հայտնի է դարձել, որ իշխանությունը նույնպես ցանկանում է ընտրակարգի փոփոխություն կատարել, սակայն կոնկրետ դիրքորոշում չի հայտնում: Իշխանությունը ժամանակ է պահանջել, որպեսզի վերջնական ձևավորի ընտրակարգի վերաբերյալ իր առաջարկությունը:
Բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, որն ավարտվել է անարդյունք, երկրորդ հանդիպումը դեկտեմբերի 8-ին էր: