|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման. ըստ yerkir.am-ի` հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ռազմական դատախազության քննիչները ալ Բաշիրի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար): Նախկին նախագահի մոտ խոշոր չափի գումար հայտնաբերելու փաստի առթիվ նրան առաջադրվել էր «արտարժույթ ունենալու, կոռուպցիայի և անօրինական նվերների ստացման» մեղադրանք:
Սուդանում 2019 թվականի ապրիլի 11-ին քառամսյա բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ Բաշիրը, որը 30 տարի ղեկավարում էր երկիրը, հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվեց: Իշխանությունը ստանձնեց բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը: