|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ.Yerkir.am-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով , որ նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40:
Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար հիշատակի օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:
Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում: