|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթեւեկությունը. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:
Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը եւ ապահովել անվտանգություն: