|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ երկրները կազմակերպությանը հանձնարարել են մշակել արհեստական ինտելեկտի բնագավառի բարոյական նորմերը. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Բարոյական նորմերի կանոնակարգի ստեղծմանը կողմ են քվեարկել բոլոր` 193 անդամ պետությունները:
Մոտակա 18 ամիսների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ, պետք է մշակի «աշխարհում առաջին նորմատիվային փաստաթուղթը» արհեստական ինտելեկտի կիրառման և տարածման բնագավառում բարոյական նորմերի վերաբերյալ: