|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ երկիրը պատրաստ է ընդունել Ջոն Սալիվանին՝ որպես երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ռյաբկովը մանրամասնել է, որ ռուսական կողմը որևէ բողոք չունի ընտրված թեկնածուի վերաբերյալ: Ըստ նրա՝ նոր դեսպանը կկարողանա անցնել աշխատանքի մինչ 2020 թվականը՝ Սենատի ամբողջ կազմով հաստատվելու դեպքում: Այնուամենայնիվ, ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Սենատի կողմից դեսպանի հաստատումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ:
«Մենք նրան ողջունելու ենք Մոսկվայում»,- եզրափակել է Ռյաբկովը: