|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երիտասարդներն ամբողջ գիշեր մնացել են ԿԳՄՍՆ շենքի մոտ, իսկ ներկայումս ցույցի մասնակիցների մի մասը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտ աջակցում է բանասիրության, պատմության և այլ ֆակուլտետներից դասադուլ հայտարարած ուսանողներին, ապա շարժվելու են դեպի այլ ֆակուլտետներ և բուհեր՝ նախարարի հրաժարականի պահանջով. Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնողներից Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակելու են նստացույցն ու բողոքի երթը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: