|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Այդ մասին հայտնում է The National-ը:
«Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև»,-ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի կողմից՝ չնայած հրադադարի մասին առանձին համաձայնագրերին, որոնց Թուրքիան հասել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հետ: