|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Առնվազն 37 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը տուժել՝ Բուրկինա Ֆասոյում ոսկի արդյունահանողների վրա գրոհայինների հարձակման հետևանքով, ասվում է աֆրիկյան պետության կառավարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ զինվորականների ուղեկցությամբ շարժվող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել դարանակալած անհայտ գրոհայինների կողմից՝ Տապոա նահանգի ոսկու հանք տանող ճանապարհին:
Հարձակման հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ և քաղաքացիական անձինք, ավելի քան 60-ը վիրավորվել է: Գրոհայինները փախել են, նրանք հետախուզվում են:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: