|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, և մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չէր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև խոստացել է, որ կազմակերպութունը կօգնի Կիևին արագացնել բարեփոխումները և նախապատրաստել հասարակությանը, որպեսզի երկիրը մուտք գործի ՆԱՏՕ: