|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 2-ին, լուսադեմից սկսած, հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաեւ քամու ուժգնացում պոռթկումները մինչեւ 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերեւույթից 1700մ եւ ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը եւ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերեւույթին -4․․․-5 աստիճան»: