|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լիբանանի թեմի առաջնորդանիստ Սբ Վարդանանց եկեղեցում հոկտեմբերի 27-ին Լիբանանում խաղաղության հաստատման համար աղոթքի հատուկ արարողություն է տեղի ունեցել ՝ հանդիսապետությամբ Լիբանանի թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանի. տեղեկացնում է «Արևելքը»:
Պատգամի խոսքում արքեպիսկոպոսը նշել է, որ լիբանանահայությունը կանգնած է լիբանանցիների բոլոր արդար պահանջների կողքին՝ շեշտելով նաև, որ խաղաղությունը քրիստոնեական ընկալումների կարևոր հիմնաքարերից է:
Աղոթքի արարողությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Թերզյանը, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը, Լիբանանի ՍԴՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սեպուհ Գալփաքյանը, ՌԱԿ Շրջանային վարչության անդամ Սեդրակ Քյուրեջյանը, ազգային և կրթական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, ազգային բարերար Արամ Մալյանը և բազմաթիվ լիբանանահայեր: